24 փետրվարի 2012 - 11:05 AMT
Սերգեյ Լավրովը և Յան Ցզեչին քննարկել են սիրիական կարգավորման վերաբերյալ հնարավոր քայլերը

Ռուսաստանի ու Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են սիրիական կարգավորման վերաբերյալ հնարավոր քայլերը: Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և Յան Ցզեչինի միջև, ուշադրության կենտրոնում իրավիճակն էր Սիրիայում, հայտնում է «Վեստին»:

«Կողմերը հաստատել են Ռուսաստանի ու Չինտասնաի դիրքորոշումների ընդհանրությունը, որոնք դեմ են ցանկացած բռնությանը Սիրիայում»,-տեղեկացրել են դիվանագիտական գերատեսչությունում: