Արազ Օզբիլիսը «ՄՅՈւ» դեմ խաղում գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել

Արազ Օզբիլիսը «ՄՅՈւ» դեմ խաղում գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 1/6 եզրափակչի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսը» «Օլդ Տրաֆֆորդում» հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Չիչարիտոյի արագ գոլը կոտրեց «Այաքսի» հաջողության հասնելու հույսերը: 23-րդ րոպեին «Այաքսի» հայ կիսապաշտան Արազ Օզբիլիսը կարողացել է շրջանցել «Մանչեսթեր Յունայթեդի» երկու խաղացողների, իսկ նրա փոխանցումը գոլի է վերածել Դավիթ դը Խեան: Օզբիլիսին հաջողվեց հաշիվը հավասարեցնել 37-րդ րոպեին:

Վերջնական հաշիվը ձևավորել է Թոբի Ալդերվեյրելդը` տուգանայինից գլխով ամփոփելով Օզբիլիսի փոխանցումը: Չնայած որ «Այաքսը» 2:1 հաշվով հաղթել է, սակայն մյուս փուլ է անցել «ՄՅՈւ», որը երկու խաղերի արդյունքում հաղթել է 3:2 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---