24 փետրվարի 2012 - 12:22 AMT
Յոհան Կրոյֆը զբաղեցրել է մեքսիկական «Գվադալահարայի» խորհրդատուի պաշտոնը

Հայտի հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը զբաղեցրել է մեքսիկական «Գվադալահարայի» խորհրդատուի պաշտոնը: Իր կայքի միջոցով ակումբը բոլոր երկրպագուներին շաբաթ օրը հրավիրել է մարզադաշտ`լեգենդար հոլանդացու շնորհանդեսին: «Գվադալահարան» Մեքսիկայի չեմպիոնի կոչումը նվաճել է 11 անգամ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2006թ: Տվյալ պահին, թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին տողերում: Ակումբի ներկայիս տեր Խորխե Վերգարան ժամանակին խոստացել էր «Գվադալահարան» դարձնել աշխարհի լավագույն ակումբ, ընդ որում, թիմի հիմնական մասը պետք է բաղկացած լիներ տեղացի խաղացողներից, հայտնում է sport-express.ru-ն: