Վահան Հովհաննիսյանը անթույլատրելի է համարում բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին

Վահան Հովհաննիսյանը անթույլատրելի է համարում բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին մեկնաբանել է ԱԺ «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծը, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն վերադարձվել է լրամշակման: Հովհաննիսյանը հայտարարել է, որ նախկին ձևաչափոով այն անընդունելի էր: «Մի բան պարզ է, որ բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին անթույլատրելի է, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը»,-հայտարարել է նա: Հովհաննիսյանի խոսքով, անթույլատրելի է նաև, որ նախագահը նման որոշումները միաձայն կայացնի:

Հովհաննիսյանը հավելել է, որ նման գործընթացներին բանակը ներգրավելու փոխարեն, անհրաժեշտ է ամրացնել նորքին զորքերը և անվտանգության մարմինների համապատասխան ստորաբաժանումները: Նա նաև ուշադրություն է դարձրել նրան, որ փոխանակ նախապատրաստվելու նորմալ ընտրությունների և 2008թ մարտի 1-ի նման դեպքերից խուսափելու փոխարեն, իշխանությունները պատրաստվում են իրավիճակի նման զարգացմանը:

ՀՀ ազգային ժողովը փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծը:

Ըստ օրինագծի, Հայաստանում արտակարգ իրավիճակ կարող է մտցվել միայն այն դեպքում, երբ առկա են հանգամանքներ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում սահմանադրական կարգի համար, մասնավորապես` այն ուժով փոխելու և իշխանությունը գրավելու փորձի դեպքում:

Ըստ փաստաթղթի, արտակարգ իրավիճակ է հայտարարվում նաև այն դեպքում, երբ առկա է զինված խռովություն, զանգվածային անկարգություններ, ահաբեկչական գործողություններ, օբյեկտների օկուպացիա և բլոկադա, անօրինական զինված խմբավորումներ, ազգային, ռասսայական, կրոնական հակամարտություններ, որոնք ուղեկցվում են բռնի գործողություններով և անմիջականորեն սպառնում են մարդկանց կյանքին և առողջությանը:

Համաձայն փաստաթղթի զինված ուժի կիրառումը թույլատրելի է այն դեպքում, երբ Ոստիկանության և Ազգային անվտանգության ուժերի զորքերը չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծն ընդունելու փորձեր 2 անգամ արվել են 2007թ, սակայն քննարկման արդյունքում ծագած հակասությունների պատճառով, դրանք հետաձգվել են:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին կառավարություն վերադարձնել առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը` այն վերամշակելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---