24 փետրվարի 2012 - 13:17 AMT
2012թ Apple-ը կներկայացնի բացարձակապես նոր արտադրանք

Apple-ը կներկայացնի բացարձակապես նոր արտադրանք, որոնք շուկայում կհայտնվեն 2012թ: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուքը` բաժնետերերի տարեկան հավաքի ժամանակ, գրում է Forbes-ը: «Վստահ եղեք, որ մենք աշխատում ենք գերլարված, որպեսզի տարին անհավանական լինի և որոշ արտադրանքներ, որոնք կհայտնվեն, կշրջեն ձեր գիտակցությունը»,-հայտարարել է նա: Սակայն Քուքը չի բացահայտել նորույթների վերաբերյալ այլ մանրամասներ և շուկայում դրանց հայտնվելու ժամկետները:

Apple ընկերությունը աշխարհը գրավել է iPhone, iPod և iPad սարքերով, որոնք Ջոբսը կոչում էր «կախարդական» և «հեղափոխական»: Apple-ը դարձել է աշխարհում սմարթֆոններ վաճառող խոշորագույն ընկերությունը, որը 2011թ ընթացքում վաճառել է 82,96 մլն iPhone, ինչը նրան դուրս է բերել բջջային հեռախոսներ արտադրող առաջատար ընկերությունների եռյակ:

Սպասվում է, որ այս տարի ընկերությունը կթողարկի առաջին Apple հեռուստացույցները: