24 փետրվարի 2012 - 13:34 AMT
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը կմասնակցի ԱՄՆ շախմատի առաջնությանը

ԱՄՆ կանանց և տղամարդկանց շախմատի առաջանությունները տեղի կունենան մայիսի 7-20-ը Սենտ Լուիսում: Կոչումները կխաղարկվեն 3 շրջանային մրցաշարերում:

Տղամարդկանց առաջնության մրցանակային ֆոնդը կգերազանցի 160 հազար դոլարը: Արդեն հայտնի են բոլոր 12 մասնակիցների անունները` Հիկարու Նակամուրա, Գատա Կամսկի, Ալեքսանդր Օնիշչուկ, Յասեր Սեյրավան, Ռոբեր Հեսս, Վարուժան Հակոբյան, Ալեքսանդր Ստրիպունսկի, Ռեյ Ռոբսոն, Ալեքսանդր Ռամիրեզ, Յուրի Շուլման, Ալեքսանդր Լենդերման և Գրիգորի Կայդանով: Եթե շախմատիստներից մեկին հաջողվի հաղթել 11 պարտիաներում, նա 64 հազար դոլար լրացուցիչ մրցանակ կստանա՝ Ֆիշերի բոնուսը: ԱՄՆ առաջնությունում 1963-64թթ Ֆիշերը ցույց է տվել 11-ից 11 արդյունքը, հայտնում է chess-news.ru-ն: