24 փետրվարի 2012 - 13:44 AMT
Այսօր աշխարհահռչակ Սթիվ Ջոբսը կդառնար 57 տարեկան

Այսօր աշխարհահռչակ Սթիվ Ջոբսը կդառնար 57 տարեկան: Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ հոկտեմբերի 5-ին` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:Նույն ամսվա վերջում լույս է տեսել Ուոլտեր Այզեմկսոնի կողմից գրված Apple-ի հիմնադրի առաջին պաշտոնական կենսագրականը: Այդ գրքի ստեղծման համար Ջոբսն առաջին անգամ համաձայնեց համագործակցել հեղինակի և հրատարակողների հետ` տալով ավելի քան 40 հարցազրույց և թույլ տալով շփվել ընտանիքի անդամների հետ:

2012թ փետրվարի 12-ին կայացել է Grammy մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Apple ընկերության հիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսին հետմահու տրվել է Grammy-ի հատուկ մրցանակ, որը տրվում է նրանց, ովքեր լուրջ ազդեցություն են ունեցել երաժշտական բիզնեսի վրա: