Փետրվարի 27-ին Nokia-ն կներկայացնի ֆոտոնկարահանման բարելավված հնարավորություններով սմարթֆոններ

Փետրվարի 27-ին Nokia-ն կներկայացնի ֆոտոնկարահանման բարելավված հնարավորություններով սմարթֆոններ

PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia ընկերությունը փետրվարի 27-ին Mobile World Congress ցուցահանդեսին կներկայացնի Windows Phone օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող նոր սմարթֆոններ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Պարբերականի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Nokia-ն կներկայացնի նաև Symbian սեփական օպերացիոն համակարգի հիմքով սմարթֆոն, որը կունենա բարձրորակ կետայնությամբ տեսախցիկ: Ինչպես գրում են ԶԼՄ-ը, MWC ցուցահանդեսին ֆիննական արտադրողը կներկայցնի նաև ОС Windows Phone հիմքով ոչ թանկարժեք Lumia 610 սարքը:

Symbian-ից աստիճանաբար հրաժարվելու և Windows Phone-ին անցում կատարելու մասին Nokia-ն հայտարարել է մոտ 1 տարի առաջ`ռազմավարական համաձայնագիր կնքելով Microsoft-ի հետ: Այդ պահից ի վեր, ընկերությունը ներկայացրել է Windows Phone հիմքով 3 սարք:

Strategy Analytics-ի տվյալներով, 2011թ 4-րդ եռամսյակում Nokia-ն կարգավորում էր սմարթֆոնների համաշխարհային շուկայի 12,6 տոկոսը:

Mobile World Congress-ը խոշորագույն ցուցահանդես է` նվիրված բջջային կապին: Այն կկայանա փետրվարի 27-մարտի 1-ը Բարսելոնայում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---