24 փետրվարի 2012 - 14:17 AMT
Ֆրանսիան մտադիր է լրացուցիչ ստորաբաժանումներ գործուղել Ռեյունյոն կղզի, որտեղ անկարգությունները չեն դադարում

Ֆրանսիան պլանավորում է ուրբաթ օրը ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ ուղորդել Հնդկական օվկիանոսում գտնվող իր անդրծովյան դեպարտամենտ՝ Ռեյունյոն կղզի, որտեղ վերջին երեք օրերին չեն հանդարտվում անկարգությունները՝ առաջացած բենզինի և սննդամթերքի գների բարձրացման պատճառով, հաղորդում է France Press գործակալությունը: Կղզում բողոքի ակցիաները սկսվել են երեքշաբթի օրը, երբ բենզինի թանկացումից դժգոհ ավտոփոխադրողներն արգելափակել են Ռեյունյոնի վառելիքի միակ պահեստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: