24 փետրվարի 2012 - 14:20 AMT
Բոսնիական պատերազմի մասին Անջելինա Ջոլիի ֆիլմի բելգրադյան պրեմիերան տապալվել է

«Արյան և մեղրի երկրում» ֆիլմի շնորհանդեսին, որի ռեժիսորն է հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ներկա է գտնվել ընդամենը 12 մարդ: Նշվում է նաև, որ մի քանի հանդիսատես լքել է դահլիճը, նախքան էկրանին կհայտնվեին ֆիլմի վերջին կադրերը, ուրբաթ գրում է Պրավդա.ռու-ն:

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ հայտնի հուլիվուդյան զույգը մի քանի ամիս շարունակ ճանապարհորդում է աշխարհով` «Արյան և մեղրի երկրում» ֆիլմը ներկայացնելով, որը դարձել է դերասանուհու առաջին ռեժիսորական փորձը: Երկրների մեծամասնությունում, որտեղ տեղի է ունեցել ֆիլմի շնորհանդեսը, ԶԼՄ-ներում արձագանքները հիմնականում դրական են եղել:

Սակայն Սերբիայի մայրաքաղաք աստղային զույգը հրաժարվել է մեկնել ` վախենալով սպառնալիքներից հակասերբական քարոզչության պատճառով: Չի բացառվում, որ հենց դա է հանգեցրել նրան, որ Բելգրադում ֆիլմի շնորհանդեսին այդքան քիչ մարդ է ներկա գտնվել, հայտնում է ՖեդերալՊրեսս-ը:

«Ամոթ է, երբ ֆիլմին ներկա է գտնվում ընդամենը 12 մարդ, սակայն փաստը, որ նրանց մի մասը դահլիճից դուրս է գալիս նախքան ֆիլմի ավարտը, խոսում է այն մասին, որ ամոթ է նման ֆիլմեր նկարահանելը»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում է հանդիսատեսներից մեկի խոսքը, ով գերադասել է չհայտնել իր անունը: