ՀՀ նախագահ. Լեգրանի նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է նրա երկու հայրենիքների կապը

ՀՀ նախագահ. Լեգրանի նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է նրա երկու հայրենիքների կապը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ուղերձում ասված է

«Սիրելի՛ մաեստրո Լեգրան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է Ձեր երկու հայրենիքների` Հայաստանի և Ֆրանսիայի կապը:

Ես մեծ ջերմությամբ եմ վերհիշում 2009 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումը: Վստահ եմ, որ առջևում մեզ նորանոր հանդիպումներ են սպասվում, հատկապես` Երևանում, քանի որ հայ ժողովուրդը սիրում է Ձեզ և հպարտանում Ձեզնով:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---