Հուլիսին Գերմանիայում կայանալու է Ռոբերտ Ամիրխանյանի նոր կանտատի պրեմիերան

Հուլիսին Գերմանիայում կայանալու է Ռոբերտ Ամիրխանյանի նոր կանտատի  պրեմիերան

PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն աշխատում է նոր` «Կանտատ սիրո և խաղաղության մասին» ստեղծագործության վրա: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Ամիրխանյանը, ստեղծագործությունը գրեթե ամբողջովին պատրաստ է, և այս տարի հուլիսին առաջին անգամ կատարվելու է Գերմանիայում, քանի որ պատվիրատուները գերմանացիներն են:

Ստեղծագործությունը տևելու է 50 րոպե և նախատեսված է սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար:

Տեքստի մեկ երրորդը լինելու է հայերեն, մեկ երրորդը` գերմաներեն, մյուսն էլ` անգլերեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---