«ԱրմենՏել»-ը դարձել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամը

«ԱրմենՏել»-ը դարձել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը դարձել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամը: Կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը «ԱրմենՏել» -ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին հանձնել է «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2011 թվականին մանկական ու երիտասարդական, կրթական ու ստեղծագործական ծրագրերին աջակցելու համար:

«Կորպորատիվ անդամակցության նոր մեկնարկած ծրագիրով Կենտրոնի կորպորատիվ գործընկերները ստանում են տարբեր արտոնություններ` կախված անդամակցության մակարդակից: ԱրմենՏելի անդամակցությունը թույլ կտա ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով այցելել Կենտրոնի ցուցահանդեսները և միջոցառումները, նրանց կառաջարկվեն հատուկ հրավերներ և շրջայցեր, որոնք թույլ կտան մեր գործընկերոջ բիզնես-կյանքը հարստացնել մշակույթով ու արվեստով», - հայտարարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ղեկավար Վահագն Մարաբյանը:

2011թ.-ի ընթացքում «ԱրմենՏել» -ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իրականացվել են ստեղծագործական ծրագրեր, դասական երաժշտության համերգներ և այլ կրթական նախագծեր` ուղղված երեխաների և երիտասարդների գեղագիտական դաստիարակությանը:

Մասնավորապես, Կենտրոնում իրականացվել են 6-12 տարեկան երեխաների համար «Ստեղծագործականություն և երևակայություն» ծրագիրը` չեխ քանդակագործ Իվանա Շրամկովայի ցուցահանդեսի շրջանակներում, կրթական ծրագիր բարձր դասարանների աշակերտների համար` նվիրված գեղարվեստական ապակու առաջին հայ դիզայներ Հենրիկ Նիկոյանի ստեղծագործություններին, պատանեկան ստեղծագործական ծրագիր Սուրբ Զատիկի, գարնան և վերածննդի թեմաներով և այլն: Ընդհանուր առմամբ 2011թ. ընթացքում Գաֆէսճեան արվեստների կենտրոնի կրթական ծրագրերին մասնակցել է ավելի քան 5000 երեխա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---