ԻԻՀ դեսպան. Իրանն ու Հայաստանը ձգտում են անվտանգտություն ապահովել տարածաշրջանում

ԻԻՀ դեսպան. Իրանն ու Հայաստանը ձգտում են անվտանգտություն ապահովել տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի հարաբերությունները իդեալական չեն, սակայն երկու երկրների ղեկավարություններն էլ ձգտում են տարածաշրջանում անվտանգություն հաստատել: Այս մասին ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, դասախոսությամբ հանդես գալով ԵՊՀ-ում` նվիրված հայ-իրանական հարաբերությունների 20-ամյակին:

Ողջունելով հայ ժողովրդին, դեսպանը ընդգծել է, որ «Հայաստանի և Իրանի միջև կան կրոնական տարբերություններ, սակայն իրանցիները միշտ կանգնած են լինելու հայերի կողքին»:

«Երկու երկրներն էլ` անկախ այլ իրադարձություններից, կարողացել են զարգանել երկկողմ հարաբերություններ: Երկրների ներկայացուցիչների ակտիվ փոխադարձ այցերը վկայում են այն մասին, որ հարաբերությունները դինամիկորեն են զարգանում»,-հայտարարել է դեսպանը, հավելելով, որ ԻԻՀ նախագահի այցը նոր ազդակ է հանդիսացել հարաբերությունների զարգացման գործում:

Ինչ վերաբերում է մշակութային կապերին, ապա ըստ նրա, Իրանը միշտ եղել է և կլինի հանդուրժող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: «Իրանական իշխանությունները հատկացնում են բյուջետային միջոցներ` ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,-ասել է իրանցի դիվանագետը:

Հայաստանի և ԻԻՀ լավ հարաբերությունների մասին վկայում են նաև կրթական ծրագրերի մեծ քանակությունը:

Դեսպանն ընդգծել է նաև, որ «Իրանը խաղաղ պետություն է և թույլ չի տա տարածաշրջանում լարվածության մեծացում»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---