iPhone 5-ի դիզայնի նոր կոնցեպտը նման է Apple-ի Magic մկնիկին

iPhone 5-ի դիզայնի նոր կոնցեպտը նման է Apple-ի Magic մկնիկին

PanARMENIAN.Net - Իտալական դիզայներական Ciccarese Design ստուդիան ստեղծել է ապագա սպասված iPhone 5-ի դիզայնի կոնցեպտը։ Այն շատերը նմանեցնում են Apple-ի Magic համակարգչային մկնիկին՝ իր կլորությամբ, կառուցվածքով։

Այս կոնցեպտը իտալական ընկերությունը ստեղծել է՝ համադրելով Apple-ի 6-րդ սերնդի սմարթֆոնի մասին բոլոր շրջանառվող լուրերը, գրում է Mashable տեխնոբլոգը։

Շատերը սպասում էին, որ նման դիզայնով կլիներ iPhone 4-ին հաջորդող սմարթֆոնը, սակայն արդյունքում սպասվածը եղավ iPhone 4S-ը։

Այժմ արդեն Apple-ի գրեթե բոլոր երկրպագուները և մամուլը սպասում են 6-րդ սերնդի iPhone-ը տեսնել նոր շնչով, նոր տեսքով և թարմությամբ։

9to5Mac-ը վերլուծելով իտալացի դիզայներների նախագծած iPhone 5-ը, նշում է, որ չնայած գեղեցկությանը, նախագծված օրինակն ունի թերություններ։ Այն կոր է, հետևաբար չի կարող սեղանի վրա հարթ դրվել։

Հիշենք, որ ըստ վերջին լուրերի, Apple-ը կներկայացնի iPhone 5-ը գալիք աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

2007-ին Apple-ը թողարկեց առաջին iPhone սմարթֆոնը։ 2007-ի մինչ օրս ընկերությունը վաճառել է ավելի քան 183 միլիոն iPhone սմարթֆոն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---