Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը

Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր: Նախարարությունից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված են եղել` «Օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին», «2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրվելիք գիտական և գիտակրթական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների ցանկը հաստատելու մասին», «ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի հաշվետվությունը» և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին երկու հարցը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս.Պետրոսյանը: Ներկայացնելով օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները` Ս.Պետրոսյանն առանձնակի կարևորել է այդ բնագավառում համակարգված գործակցությունը՝ նշելով, որ այն «կնպաստի հայ ժողովրդի արդար դատին առնչվող առանձին պետությունների կողմից վարվող քաղաքականության փոփոխմանը:

Հայագիտությունը հզոր միջոց է այլ պետությունների հետ ունեցած փոխհարաբերությունն ու փոխգործակցությունն ուսումնասիրելու, մեր ինքնությունը հաստատելու և պահպանելու համար»:

Զեկուցողը հավելել է նաև, որ համաժողովն իր բնույթով լինելու է գործնական, առավելապես վերաբերելու է կազմակերպական հարցերին և հայագիտական տարբեր ուղղություններով նեղ մասնագիտական զեկույցներ ու քննարկումներ չեն նախատեսվում: Քննարկման թիրախ են ընտրված մասնավորապես օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գործունեության հիմնախնդիրները:

Համաժողովի արդյունքում կստեղծվի անմիջական կապ Սփյուռքի հայագիտական կենտրոնների ևՀայաստանի Հանրապետության հայագիտական կենտրոնների միջև:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---