2011թ. 1095-ով կամ 7.1%-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստն այսօր վարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Դատախազությունից հայտնում են, որ կոլեգիայի նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության դատախազության 2011 թվականի աշխատանքի արդյունքները:

Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը, ելույթներ են ունեցել ՀՀ Նախագահի օգնական Գ.Կուտոյանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը:

Հայաստանի Հանրապետությունում 2011թ. ընթացքում հանցավորության վիճակի, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010թ. համեմատությամբ 2011թ. 1095-ով կամ 7.1%-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը (2010թ.` 15477, 2011թ.` 16572):

Ընդ որում` 67 դեպքով կամ 2 %-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (3432-3499)` կազմելով երկրում արձանագրված հանցագործությունների 21 տոկոսը: Մասնավորապես աճել են սպանության (41-60), սպանության փորձի (27-29), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1353-1359), այդ թվում առողջությանը ծանր վնաս պատճառելու (167-170), թրաֆիքինգի (13-16) դեպքերը: Նվազել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (82-71) դեպքերը: Ոսումնասիրությունները վկայում են, որ հանրապետությունում այս բնույթի հանցագործությունների մեջ շարունակում են մեծ տեսակարար կշիռ կազմել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և ծեծի դեպքերը` կազմելով մարդու դեմ ուղղված հանցագործությունների 84%-ը:

2010թ. ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 895 նյութ, որոնցից 385-ով հարուցվել է քրեական գործ, ապա 2011թ. նախապատրաստվել է 913 նյութ կամ նախորդ տարվա համեմատությամբ 18-ով ավելի, որոնցից 395-ով հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---