Մաշտոցի այգում թափառող շների ու նրանց նկարների ցուցահանդես է բացվել

Մաշտոցի այգում թափառող շների ու նրանց նկարների ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Մաշտոցի այգում կրպակների կառուցման դեմ պայքարողները կազմակերպել են «Ես դեմ եմ շների սպանդին» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են «Դինգո» կենդանասերների կամավորական խմբի խնամած թափառող շների նկարներն ու հենց շները: Կազմակերպիչները նշում են, որ եթե ինչ-որ մեկը ցանկություն հայտնի խնամել շներից մեկին, իրենք հաճույքով կնվիրեն շնիկին:

Այս պահին այգում հավաքված 40-50 ակտիվիստները բահերով մաքրում են ձյունը, կոտրում են սառույցը: Նրանք այս ամենին զուգահեռ նաև նվագում են ու երգում: Ցուցարարների տրամադրությունն ընդհանուր առմամբ բարձր է, իսկ նրանց հսկում է ընդամենը մեկ ոստիկան:

Ըստ միջոցառումների օրակարգի այսօր նախատեսվում է նաև՝ 16:30 - «Քաղաքացիական ամբիոն», Գուրգեն Մուշեղյան, ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հիմնական հեղինակներից մեկը, Կառուցապատման անհամատեղելիությունը հատակագծի հետ, 17:15 - «Քաղաքացիական ամբիոն», Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր, Ճպուռների հեղափոխություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---