Դմիտրի Մեդվեդև. Չի կարելի թույլ տալ, որ իրավիճակը Կենտրոնական Ասիայում ապակայունանա

Դմիտրի Մեդվեդև. Չի կարելի թույլ տալ, որ իրավիճակը Կենտրոնական Ասիայում ապակայունանա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը անհրաժեշտ է համարում ջանքերի համակարգումը Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ Մերձավոր Արևելքի դեպքերից խուսափելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա: Ռուսաստանը պետք է համակարգի ջանքերը իր մերձակա գործընկերների ու դաշնակիցների հետ, որպեսզի իրավիճակը մեր տարածաշրջանում, ես նկատի ունեմ Կենտրոնական Ասիան, առավել կայուն լինի, քան այժմ է»,-ասել է Մեդվեդևը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---