«Սիրիայի բարեկամները» Ասադին նոր վերջնագրեր կներկայացնեն

«Սիրիայի բարեկամները» Ասադին նոր վերջնագրեր կներկայացնեն

PanARMENIAN.Net - Թունիսում ընթանում է «Սիրիայի բարեկամներ» խմբի խոշոր միջազգային համաժողովը, որի մասնակիցները փորձում են հասնել երկրում արյունահեղության դադարեցմանը, Չինաստանը և Ռուսաստանը հանդիպմանը չեն մասնակցում:

ԱՄՆ-ը, Եվրամիությունը և արաբական երկրները մտադիր են պահանջել Բաշար Ասադից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առաջիկա օրերին հումանիտար միջանցք տրամադրել անկարգություններից առավել տուժած շրջաններին:

Բացի դրանից, տասնյակ արաբական և եվրոպական երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ը կարող են առաջարկել խստացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---