Դավիթ Նալբանդյանը ստացել է Sony Ericsson Open մրցաշարի wild card

Դավիթ Նալբանդյանը ստացել է Sony Ericsson Open մրցաշարի wild card

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open-ի «Մասթերս» սերիայի մրցաշարի կազմկոմիտեի կողմից ստացել է wild card: Մրցաշարը տեղի կունենա Մայամիում մարտի 20-ապրիլի 1:

Նալբանդյանը Մայամիում հասել է մինչև կիսաեզրափակիչ. 2006թ նա պարտվել է խորվաթ Իվան Լյուբիչիչին, հայտնում է gotennis.ru-ն:

Այս օրերին Նալբանդյանը Բուենոս Այրեսում հանդես է գալիս АТР Copa Claro մրցաշարում: Նա հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղաղա արգենտինացի մեկ այլ թենիսիստ Կառլոս Բեռլոկի հետ:

Արգենտինացի թենիսիստները պաշտոնական խաղերում հանդիպել են 2 անգամ, և երկու դեպքում էլ հաղթանակ է տարել Նալբանդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---