Սփյուռքի նախարարը մասնակցել է Մ.Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված ցուցահանդեսին

Սփյուռքի նախարարը մասնակցել է Մ.Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր մասնակցել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված են ավելի քան 30 գեղանկարչական ստեղծագործություն, քանդակներ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը, «Աշխարհի հայ նկարիչների միությունը», ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ «Ակադեմի գալերին»:

Ցուցադրությանը հաջորդելու է մրցութային փուլը, որի արդյունքում 2 հաղթողները` 1 գեղանկար, 1 քանդակ, կպարգևատրվեն Ս.Սուրենյանցի անվան մեդալով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---