Դավիթ Նալբանդյան. Խուան Մոնակոյի հետ իմ բոլոր հանդիպումները լարված են անցնում (Վիդեո)

Դավիթ Նալբանդյան. Խուան Մոնակոյի հետ իմ բոլոր հանդիպումները լարված են անցնում (Վիդեո)

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը, ով Բուենոս Այրեսի АТР Copa Claro մրցաշարի երկրորդ շրջանի երկու սեթերում հաղթանակ է տարել Խուան Մոնակոյի նկատմամբ, ասել է, որ Մոնակոյի հետ իր հանդիպումները լարված են անցնում:

«Լարվածություն լինում է նաև այն պատճառով, որ երկուսս էլ խաղում ենք տանը: Այս անգամ ես վատ չսկսեցի հանդիպումը, իսկ Խուանը թույլ տվեց մի քանի սխալներ: Դրա շնորհիվ, ես հենց ամենասկզբից նախաձեռնությունը վերցրի ձեռքս»,-ասել է Նալբանդյանը АТР պաշտոնական կայքին:

Մրցաշարի քառորդ եզրափակչում Նալբանդյանը կհանդիպի մեկ այլ արգենտինացի թենիսիստ` Կառլոս Բեռլոյի հետ, ով նախօրեին հաղթանակ էր տարել ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ: Արգենտինացի թենիսիստները պաշտոնապես հանդիպել են երկու անգամ, որոնցից երկուսում էլ հաղթանակ է տարել Նալբանդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---