Թաներ Յիլդիզ. Թուրքիան կարող է նաև չհետևել Եվրամիության որոշումներին

Թաներ Յիլդիզ. Թուրքիան կարող է նաև չհետևել Եվրամիության որոշումներին

PanARMENIAN.Net - «Թուրքիան կարող է նաև չհետևել Եվրամիության որոշումներին»,-հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը` մեկանաբանելով իրանական նավթի` Անգլիային և Ֆրանսիային մատակարարելու դադարեցման մասին որոշումը: Ըստ նրա, Թուրքիայի համար, իրավաբանորեն կարևոր են ՄԱԿ-ի որոշումները: Թուրքիան ԵՄ անդամ չէ, ուստի կարող է և չիրականացնել նրա կողմից կայացրած որոշումները:

Իրանը համաձայնել է «վեցնյակի» հետ քննարկել ազգային միջուկային ծրագիրը: Սակայն ժամկետները դեռևս չեն հաստատվել:

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ընդունել բանակցությունների կողմերին, գրում են թուրքական ԶԼՄ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---