25 փետրվարի 2012 - 09:55 AMT
«Երկիր». Նոր Նորքում կպայքարեն Սամվել Ֆարմանյանն ու Գագիկ Ջհանգիրյանը

«Երկրի» տեղեկություններով երկրորդ ընտրատարածքում կոալիցիոն կուսակցությունները` ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, պայմանավորվել են մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չառաջադրել, և ՀՀԿ-ի հետ միասին աջակցելու են նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, ներկայումս Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանին:

«Ստացվում է, որ հիմնական ընտրապայքարը Նոր Նորքի զանգվածում ընթանալու է Սամվել Ֆարմանյանի և ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջև»,- գրում է թերթը: