25 փետրվարի 2012 - 10:22 AMT
Wall Street Journal. Պենտագոնը մտադիր է թույլ չտալ Իրանին փակել Օրմուզի նեղուցը

Պենտագոնը ուժեղացնում է ռազմական ներկայությունը Պարսից խոցում, թույլ չտալու համար, որ Իրանը փակի Օրմուզի նեղուցը, հայտնում է Wall Street Journal թերթը: Ըստ նրա, ԱՄՆ զինվորականները իրազեկել են Կոնգրեսին ականների հայտնաբերման ու վնասազերծման համակարգերի տեղադրման մասին, հետախուզական գործունեության ընդլայնման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դա ցույց է տալիս այն իրական քայլերի մասշտաբները, որոնք ձեռնարկում են պատերազմ հրահրողները, Իրանի դեմ հակամարտությանը պատրաստվելու համար, նույնիսկ երբ Սպիտակ տունն ու ՊՆ-ն փորձում են հարթել խոսակցությունները պատերազմի մասին»,-գրում է Wall Street Journal-ը: