25 փետրվարի 2012 - 11:06 AMT
Քեթրին Էշթոն. Փետրվարի 27-ին ԵՄ-ն որոշում կկայացնի Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին

Փետրվարի 27-ին ԵՄ-ն որոշում կկայացնի Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին, ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության գծով ղեկավար Քեթրին Էշթոնը:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ես այսօր հայտարարեցի, որ երկուշաբթի մենք կընդլայնենք մեր սահմանափակող միջոցները», Էշթոնի խոսքերն է մեջբերում նրա մամլո ծառայությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ակնկալվում է, որ ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը կարգելվի Սիրիա ներմուծել և այնտեղից արտահանել ֆոսֆատներ, ոսկի, այ թանկարժեք մետաղներ: