25 փետրվարի 2012 - 11:24 AMT
Google համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը

Google համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը, որը թույլ կտա օգտատերին սահմանափակել իր առցանց գործողությունների մասին տեղեկությունների հավաքագրումն ու տարածումը, հայտնում է Bloomberg գործակալությունը: Google Chrome-ի համար ընդլայնումը թույլ կտա անջատել տեղեկատվության հավաքագրումը օգտատերի այցելած կայքերի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միացման դեպքում ֆունկցիան կգործի մշտապես Chrome օգտատերի այցելած բոլոր կայքերի համար: Համաձայնվելով տեղադրել «չհետևել» կոճակը՝ Google-ը սատարում է ԱՄՆ նախաձեռնությանը ինտերնետ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության մասին: