25 փետրվարի 2012 - 11:52 AMT
Քուվեյթը մտադիր է խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

Քուվեյթի խորհրդարնի հիինգ պատգամավորներ պահանջել են կառավարությունից անհապաղ չեղյալ համարել բոլոր գործող պայմանագրերը ու խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ:

Պատգամավորները խորհրդարանի դիտարկմանն են ներկայացրել համապատասխան օրինագիծը:

Եթե այն ընդունվի, չեղյալ կհայտարարվի նաև խոշոր համաձայնագիրը Սիրիայում ներդրումների մասին, որը ստորագրվել էր 2004թ.: