25 փետրվարի 2012 - 11:58 AMT
Ահմեդ Դավութօղլու. Մենք թույլ չենք տա վերածել Սիրիան բանտի բաց երկնքի տակ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հորդորել է համաշխարհային հանրությանը հրաժարվել այնպիսի «միջոցների» առաքումից, որոնց օգնությամբ վայրագություններ են կատարվում Սիրիայի ժողովրդի դեմ»: «Մենք պարտավոր ենք ուղիներ գտնել ու էմբարգո հայտարարել Սիրիայի ռեժիմին զենքի առաքման համար»,-հայտարարել է Դավութօղլուն «Սիրիայի բարեկամները» խմբի նիստում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Մենք թույլ չենք տա վերածել Սիրիան բանտի բաց երկնքի տակ, ասել է նա:

Դավութօղլուն չի բացառել, որ հումանիտար միջանցնքներ կբացվեն Թուրքիայից Սիրիա: