25 փետրվարի 2012 - 12:12 AMT
Սարկոզին Հայոց ցեղասպանության մասին երգն ընդգրկել է իր նախընտրական արշավի երգերի ցանկում

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայոց ցեղասպանության մասին երգն ընդգրկել է իր նախընտրական արշավի երգերի ցանկում: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Ֆրանսիայի նախագահի թեկնածուները հրապարակել են իրենց նախընտրական արշավների ժամանակ հնչող երգերի ցանկը:

Նիկոլյա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը ներկայացրել են իրենց նախընտրած երգերի ցանկը: Հիմնականում դրանք ֆրանսիական փոփ-երաժշտության հայտնի նմուշներ են, սակայն, ինչպես ասում են վերլուծաբանները, երգերի ընհտրությունը շատ բան կարող է ասել թեկնածուի անձի ու նրա մտադրությունների մասին:

Նիկոլյա Սարկոզիի նախընտրական արշավի երգերի ցանկում է նաև Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» երգը, որը Հայոց ցեղասպանության մասին է:

Սարկոզիի երգերի ցուցակում է նաև նրա տիկնոջ՝ Կառլա Բրունիի կատարմամբ «Սիրահարվածը» երգը: