Ադրբեջանցի փորձագետ. Ռուսաստանին չի հետաքրքրում ղարաբաղյան հարցի արդար լուծումը

Ադրբեջանցի փորձագետ. Ռուսաստանին չի հետաքրքրում ղարաբաղյան հարցի արդար լուծումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանին չի հետաքրքրում ղարաբաղյան հարցի արդար լուծումը, հայտարարել է Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, Շահինօղլուն հայտարարել է, թե եթե Ռուսաստանը շահագրգռված լիներ դրանում, «ապա ճնշում կգործադրեր Հայաստանի վրա»: «Մնում է շատ քիչ ժամանակ Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամկետի սպառմանը: Մեծ է հավանականությունը, որ նախագահ կընտրվի Վլադիմիր Պուտինը: Պուտինը շատ ջանք չի գործադրելու հակամարտության կարգավորման համար: Ռուսաստանում որոշակի դիմակայություն է ակնկալվում, ուստի մեր հյուսիսային հարևանը կարող է իր գործերով զբաղվել, Մոսկվայից որոշակի ակտիվություն Ղարաբաղի հարցում կարելի է ակնկալել ամռանը»,-ասել է Էլհան Շահինօղլուն:

Քաղաքագետը նշել է, որ ղարաբաղյան բանակցություններն այժմ փակուղի են մտել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---