25 փետրվարի 2012 - 14:35 AMT
Լուկաշենկոն «Եվրատեսիլ 2012»-ի մասին. Բելառուսի ազգային ընտրության արդյունքները կեղծված են եղել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր նկատողություն է հայտնել մշակույթի նախարար Պավել Լատուշկոյին և Բելհեռուստառադիոընկերության նախագահ Գենադի Դավիդկոյին «Եվրատեսիլ 2012» մրցույթի բեռալուս ներկայացուցչի ընտրության արդյունքները կեղծելու համար:

Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել մի շարք պաշտոնատար անձնանց պատասխանատվության ենթարկելու մասին:

Հիմա հաղթող հայտարարված Ալյոնա Լանսկայայի փոխարեն Բաքվում կայանալիք «Եվրատեսիլում» Բելառուսը ներկայացնելու է «Լայթսաուդ» խումբ, որը զբաղեցրել էր երկրորդ տեղը: