25 փետրվարի 2012 - 16:36 AMT
Վրաստանի նախագահն անձամբ փորձարկել է նոր «Լազիկա» զրահապատ մեքենան

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրը ներկա է գտնվել «Լազիկա» նոր զրահապատ մեքենայի ներկայացմանը, որը ստեղծվել է վրացի մասնագետների կողմից: Նա անձամբ մասնակցել է նոր զրահատրասնպորտի փորձարկմանը:«Լազիկան» ծանր զրահապատ մեքենա է, որը շատ շարժունակ է և հզոր է, և պետք է նշել, որ քիչ երկներ կան, որոնք արտադրում են նման որակի ռազմական մեքենաներ: