Քեմբրիջի համալսարանի ուսանողները բոյկոտում են Դոմինիկ Ստրոսս-Կանին

Քեմբրիջի համալսարանի ուսանողները բոյկոտում են Դոմինիկ Ստրոսս-Կանին

PanARMENIAN.Net - Քեմբրիջի համալսարանի մոտ 400 ուսանողներ ստորագրել են խնդրագիր, որում կրուկ դեմ են հանդես եկել, որպեսզի ուսանողական քաղաքում դասախոսի ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը: Նա պետք է ժամաներ Մեծ Բրիտանիա, մասնակցեր մարտի 9-ի քննարկմանը` կազմակերպված Քեմբրիջին քննարկող հասարակության կողմից:

Այնուամենայնիվ բազմաթիվ ուսանողներ դեմ են հանդես գալիս նրա ելույթին և պնդում են, որպեսզի հրավերը ետ վերցվի ակումբի ղեկավար կոմիտեի կողմից: Ուրբաթ օրը այդ որոշման տակ ստորագրել է 378 մարդ: Այս մասին հայտնում է ՒՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Ստրոսս-Կանը մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Հենց այդ մեղադրանքների պատճառով էլ նա ստիպված էր հրաժարվել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի իր պաշտոնից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---