ԱՊԼ գլխավոր քարտուղարը Սիրիայում Քոֆի Անանի` հատուկ պատվիրակի պաշտոնում նշանակումը համարում է դրական քայլ

ԱՊԼ գլխավոր քարտուղարը Սիրիայում Քոֆի Անանի` հատուկ պատվիրակի պաշտոնում նշանակումը համարում է դրական քայլ

PanARMENIAN.Net - ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին փետրվարի 25-ին հայտարարել է, որ ՄԱԿ-ի նախկին ղեկավար Քոֆի Անանի ` Սիրիայում հատուկ պատվիրակի պաշտոնում նշանակումը, համարում է դրական և հեռանկարային քայլ:

Ըստ ալ-Արաբիի, «Սիրիայում իրավիճակը վերահսկելու համար Անանի նշանակումը կարևոր քայլ է` նախագահ Ասադի ռեժիմի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից»:

Ընդ որում, նա հույս է հայտնել, որ հենց Անանը կկարողանա դադարեցնել Սիրիայում արյունահեղությունը, որն արդեն շարունակվում է արդեն մեկ տարի, հայտնում է WALLA տեղեկատվական կայքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---