ԳՖՀ ֆինանսական համակարգի աշխատակիցները Հունաստանին կսովորեցնեն հարկեր հավաքել

ԳՖՀ ֆինանսական համակարգի աշխատակիցները Հունաստանին կսովորեցնեն հարկեր հավաքել

PanARMENIAN.Net - ԳՖՀ ֆինանսական համակարգի աշխատակիցները կօգնեն իրենց հույն գործընկերներին` «կառավարման ժամանակակից ֆինանսական համակարգի ստեղծման» հարցում: Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆինանսների նախարարության պետքարտուղար Հանս Բերնհարդ Բոյսը: Ըստ նրա, հույներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել մոտ 160 փորձագետներ:

Ընթացիկ տարվա հունվարին հունական կառավարությունը հրապարակել է 4 հազար անձանց անուններ պարունակող 170 էջանոց ցուցակ: Ցուցակում ընդգրկված անձինք խուսափում են հարկեր վճարելուց: Նրանց գործողությունների արդյունքում, ըստ իշխանությունների, գանձարանին հասցվել է մոտ 15 մլրդ եվրոյի չափով վնաս: Այս մասին հայտնում է http://www.itar-tass.com/ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գերմանական Wirtschaftswoche պարբերականի տվյալներով, հարկեր չվճարողներն, ընդհանուր առմամբ, հունական պետությանը պարտք են մոտ 63 մլն եվրո: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել խստացնել հարկեր չվճարողների դեմ պայքարը: Ռոբերտ Վալտեր-Բորյանսն ընդգծել է, որ Հունաստանը ֆինանսների կառավարման ոլորտում «ներկայումս կանգնած է նույն խնդրի առջև, ինչ նախկին ԳԴՀ-ն 1990թ-ին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---