Ռուս փորձագետը գտնում է, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իրանի դեմ հարվածի համար

Ռուս փորձագետը գտնում է, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իրանի դեմ հարվածի համար

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի միլի մեջլիսում տեղի է ունեցել բանավեճ սահմանադրության փոփոխությանն ու երկիրը Ադրբեջանի Հյուսիսային Ադրբեջանի վերանվանելու շուրջ»,-հայտարարել է ռուս փորձագետ, կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Այդ գաղափարի կողմնակիցները պնդում են, թե ներկայիս Ադրբեջանը երբեմնի գոյություն ունեցած ադրբեջանական պետության մի մասն է, որը բաժանվեց 19-րդ դարում Ռուսաստանի ու Իրանի միջև: Ակնհայտ է, որ Թեհրանում նման հարցադրումը դիտարկվում է որպես ոչ բարեկամական քայլ և ուղղակի մարտահրավեր: Բանավեճն Ադրբեջանի միլի մեջլիսում էլ ավելի բարդացրեց առանց այդ էլ լարված հարաբերությունները հարևան երկրների միջև: Բաքուն մեղադրում է Իրանի ղեկավարությանը ադրբեջանական պետության դեմ գործունեություն ծավալելու մեջ: Հատկապես ադրբեջանցիներին վրդովեցնում է Իրանի «2 A» թրքալեզու հեռուստաալիքի այն պնդումը, որ Ադրբեջանը կայացած պետություն չէ և որ այն Իրանի պատմական մասն է կազմում: Որքա՞ն լուրջ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը:

Իրավական առումով երկիրը վերանվանելու համար հարկավոր է փոխել սահմանադրությունը, իսկ դրա համար հարկավոր է հանրաքվե անցկացնել: Նման գաղափարի մասին դեռ խոսք չկա: Կարո՞ղ է արդյոք Բաքու-Թեհրան հարաբերությունների այս սրումը դառնալ ԱՄՆ-Իրան և Իսրայել-Իրան հակամարտության բաղկացուցիչ մասը:

Ըստ նրա, ռազմա-ուժային լուծման դեպքում Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իրանի դեմ հարված հասցնելու համար: «Այդ դեպքում, հավանական է, որ Իրանի դեմ այս քարոզարշավը նախապատրաստություն է նման սցենարին:

ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ադրբեջանը որպես աֆղանական «Հյուսիսային դաշինքի» նոր տարբերակ, ընդ որում սահմանների վերաձևման արդյունքում ու նոր պետությունների առաջացման դեպքում (Քրդստանի և այլ), Ադրբեջանը կարող է ընդարձակ տարածքներ ստանալ»,-ասել է Կռիլովը:

Փորձագետը նշել է, որ հարցը նրանում է, թե ով ում կմիանա՝ «չէ որ Հարավային Ադրբեջանը տարածքով ու բնակչությամբ շատ ավելի մեծ է, քան Հյուսիսայինը, և այնտեղ էթնիկ ադրբեջանցիների հետ մեկտեղ պարսիկներ են բնակվում, այնպես որ հիպոթետիկ «Մեծ Ադրբեջանում», հավանաբար, կիշխեն հարավային ադրբեջանցիները»: «Ստացվում է, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ին հաջողվի սեղմ ժամկետում ջախջախել Սիրիան, Իրանը ու մյուս թշնամիներին, «ժողովրդավարության նման տրիումֆը» կարող է Ադրբեջանի համար վերածվել «պարսկական լծի»: Իսկ եթե չհաջողվի ջախջախել Իրանը, ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները կարող են բազում նոր խնդիրներ ստանալ»,-հայտարարել է փորձագետը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---