27 փետրվարի 2012 - 10:13 AMT
Ռուսաստանն առաջարկում է հրաժարվել Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներից

Ռուսաստանն առաջարկում է հրաժարվել Իրանի դեմ գործող բոլոր պատժամիջոցներից՝ Իրանի միջուկային գործունեությունը ՄԱԳԱՏԷ-ի հուսալի ու համապարփակ հսկողության տակ դնելու դիմաց: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք առաջարկում ենք ճանաչել քաղաքացիական միջուկային ծրագիր զարգացնելու Իրանի իրավունքը՝ Իրանի միջուկային գործունեությունը ՄԱԳԱՏԷ-ի հուսալի ու համապարփակ հսկողության տակ դնելու դիմաց »,-ասել է Վլադիմիր Պուտինը «Մոսկովսկիե նովոստի» թերթում հրապարակված հոդվածում: