Թողարկվել է Photoshop Touch ծրագիրը iPad պլանշետների համար

Թողարկվել է Photoshop Touch ծրագիրը iPad պլանշետների համար

PanARMENIAN.Net - Թողարկվել է Adobe ընկերության հանրահայտ Photoshop ծրագիրը iPad պլանշետների համար։ Ծրագրի անվանումն է Photoshop Touch։ Այն նման է մի քանի ամիս առաջ Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների համար թողարկված Photoshop ծրագրին։ Այս մասին հաղորդում է CNET-ը։

Photoshop Touch-ը հասանելի է Apple-ի օնլայն iTunes խանութում 9,99 ԱՄՆ դոլարով։ Ծրագիրը համատեղելի է iOS 5 տարբերակի հետ, այսինքն հասանելի է iPad 2-ի համար։

Adobe-ը հայտարարել է, որ շուտով iPad-ների համար հասանելի կլինեն նաև իր մյուս ծրագրերը՝ Adobe Collage, Adobe Ideas, Adobe Proto և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---