27 փետրվարի 2012 - 10:28 AMT
Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը

Փետրվարի 27-ին АТР հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշայի ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքերը բարելավել է 15 հորիզոնականով: Նա 700 միավորով զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը` 13630 միավորով, 2-րդ հորիզոնականում 10435 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է, 3-րդում` շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով ունի 8330 միավոր:

Նալբանդյանը Բուենոս Այրեսի Copa Claro մրցաշարում հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Դավիթ Ֆերրերին` Իսպանիա: Վերջինս երկու սեթերում 6:1 և 6:4 հաշվով հաղթանակ է տարել: