27 փետրվարի 2012 - 10:37 AMT
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն սկսել են ամենամյա լայնամասշտաբ զորավարժությունները

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը սկսել են ամենամյա լայնամասշտաբ զորավարժություններ, հաղորդում է Agence France-Presse-ը: «Առանցքային վճռականություն» (Key Resolve) անվանումով զորախաղերին, որոնք կտևեն մինչև մարտի 9-ը, կմասնակցեն շուրջ 200 հազար հարավկորեացի և 2100 ամերիկացի զինծառայողներ, հաղորդում է Lenta.ru-ն:

Մարտի 1-ին Հարավային Կորեան և ԱՄՆ-ը զուգահեռ կսկսեն «Երիտասարդ արծիվ» զորավարժությունների անցկացումը, որոնք կավարտվեն ապրիլի 30-ին: