27 փետրվարի 2012 - 11:32 AMT
Ակապուլկոյի առաջնությունում Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցն է լինելու Սանտյագո Գիրալդոն

Փետրվարի 27-ին Ակապուլկոյում մեկնարկում է АТР «Abierto Mexicano Telcel» մրցաշարը, որը կավարտվի մարտի 3-ին:

Մրցաշարում կխաղա արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ով առաջին շրջանում կխաղա Սանտյագո Գիրալդոյի դեմ` Կոլումբիա: Սա կլինի թենիսիստների առաջին հանդիպումը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1.281.500 դոլար:

Մինչ այդ Նալբանդյանը մասնակցում էր Copa Claro մրցաշարին, որտեղ հասել է էր մինչև կիսաեզրափակիչ: