«Եվրատեսիլ 2012». Մեծ Բրիտանիան կարող է ներկայացնել Atomic Kitten խումբը

«Եվրատեսիլ 2012». Մեծ Բրիտանիան կարող է ներկայացնել Atomic Kitten խումբը

PanARMENIAN.Net - Եվրոպայում հայտնի Atomic Kitten խումբը հնարավոր է մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին, հայտնում է The Daily Star Sunday-ն:

Անցած տարի Մեծ Բրիտանիան ներկայացրել է Եվրոպայում հայտնի Blue խումբը I can երգով և զբաղեցրել է 11-րդ տեղը:

Առայժմ մրցույթը հեռարձակող BBC-ն դեռ չի հայտարարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի անունը:

Խմբի անդամերն են Լիզ ՄակՔլերոնը, Նատաշա Համիլտոնը և Ջենի Ֆրոսթը: Ֆրոսթն ու Մակ Քլերոնը ունեն մրցույթին մասնակցելու փորձ: Ֆրոսթը Precious խմբի կազմում Say It Again երգով մասնակցել է մրցույթին 1999 թ-ին Երուսաղեմում, իսկ Մակ Քլերոնը մասնակցել է 2007 թ-ին տեղական նախընտրական փուլին, բայց չի անցել եզրափակիչ:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ:

Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում:

Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է:

Հայ էստրադային երգիչները սահմանային գծում հայ զինվորի սպանությունից հետո բոյկոտում են մրցույթը, և չեն ցանկանում գնալ Բաքու:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին:

Հայաստանը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակիչում`Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Լիտվայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---