27 փետրվարի 2012 - 11:49 AMT
Սերգեյ Մինասյան. Առաջիկա 2 ամիսներին պետք չէ լուրջ զարգացումներ ակնկալել արտաքին քաղաքական ոլորտում

Առաջիկա երկու ամիսների ընթացքում պետք չէ լուրջ զարգացումներ ակնկալել արտաքին քաղաքական ոլորտում: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: « Իրավիճակն առավել ակտիվ կզարգանա Հայաստանի ներքաղաքական կյանքում»,-հայտարարել է փորձագետը:

Փորձագետը չի բացառել ապագայում ուժերի նոր դասավորություն, սակայն «այսօր նախընտրական քարոզարշավի ֆավորիտներ են համարվում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը: Ընդ որում, Մինասյանը հայտարարել է, որ առայժմ պարզ չէ, արդյոք ընդդիմադիր «Ժառանգությունը» մեկ այլ քաղաքական ուժի հետ հանդես կգա միասնական ցուցակով, թե ինքնուրույն:

«Իհարկե, ՀՅԴ-ն կունենա իր կայուն ընտրազանգվածը, ինչպես միշտ»,-հայտարարել է նա: «Ընդհանուր առմամբ, մեզ համար էական կլինեն ներքաղաքական իրադարձությունները, իսկ արտաքին քաղաքականությունում կկարևորվեն ապրիլի 24-ը»,-ասել է նա: