27 փետրվարի 2012 - 11:51 AMT
Թբիլիսիում բացվել է Գեորգի Մանոյանի նկարների ցուցահանդեսը

Փետրվարի 24-ին Թբիլիսիում Գալուստ Գյուլբենկյանի անվան «Հայարտուն» կնետրոնի ցուցասրահում բացվել է նկարիչ Գեորգի Մանոյանի անհատական ցուցահանդեսը:

Ներկայացված են նկարչի ստեղծագործության տարբեր շրջանները ներկայացնող շուրջ 70 աշխատանքներ:

Ցուցահանդեսը բացել է «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, բացմանը ներկա են եղել Վրաստանում ՀԱԵ ղեկավար, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, ազգային փոքրամասնությունների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրտը, Վրաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Արտակ Քալաչյանը և ուրիշներ: