27 փետրվարի 2012 - 12:21 AMT
HTC-ն ներկայացրել է One X, One S և One V նոր Android սմարթֆոնները

HTC ընկերությունը ներկայացրել է երեք նոր սմարթֆոն՝ աշխատող Android օպերացիոն համակարգի վերջին 4.0 Ice Cream Sandwich տարբերակով։ Այս կերպ ընկերությունը նաև նշել է, որ Android 2.3 տարբերակով սմարթֆոններն այլևս չեն կարող համարվել բարձրակարգ սմարթֆոններ, հաղորդում է wired.com-ը։

Երեք սմարթֆոնները ներկայացվել են որպես One հեռախոսների շարք։ Սմարթֆոնների անվանումներն են՝ One X ՝ 4,7 դյույմ անկյունագծով, One S՝ 4,3 դյույմ անկյունագծով և One V՝ 3.7 դյույմ անկյունագծով։ One շարքի այս երեք սմարթֆոնները վաճառքի կհանվեն ապրիլ ամսին։

Այս երեք սմարթֆոնների ֆոտոխցիկները ունեն հնարավորություն նկարելու RAW ֆորմատով լուսանկարներ։ HTC-ն նշել է, որ սմարթֆոնների ֆոտոխցիկները շատ արագագործ են՝ նկարում են 0.7 վայրկյանում, իսկ ավտոֆոկուսը կարգավորվում է 0.2 վայրկյանում։

One X մոդելը հագեցած է 1,5 ԳՀց երկմիջուկային Super 4-PLUS-1 Nvidia Tegra 3 պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ և 32Գբ ծավալով։ Դիմային ֆոտոխցիկը 1,3 մեգապիքսել է։

One S-ը հագեցած է 1,5 ԳՀց քառակի միջուկով պրոցեսորով։ Ունի 1Գբ օպերատիվ հիշողություն, 16 Գբ ծավալ։ Ֆոտոխցիկը լուսանկարում է 8 մեգապիքսել։

Դե իսկ երրորդ One V մոդելը նման է HTC legend մոդելի կատարելագործված տարբերակին։ Այն ունի 1ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 512 Մբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ծավալ և 5մեգապիքսել ֆոտոխցիկ։