27 փետրվարի 2012 - 13:11 AMT
NASA. Մեկ տարի անց Երկրին շատ մոտ 50 մետր տրամագծով աստերոիդ կանցնի

Մեկ տարի անց կվերադառնա և մեր մոլորակին շատ մոտ կթռչի 50 մետր տրամագծով 2012 DA14 աստերոիդը, որը նկատվել է փետրվարի 23-ին իսպանացի աստղագետների կողմից:

Նախնական տվյալների համաձայն, աստերոիդի բացարձակ աստղային մեծությունը կազմում է 24,24: Դա նշանակում է, որ երկնային մարմնի չափսը կարող է կազմել 40-95 մետր:

Հաշվարկները ցույց են տալիս, որ 2013-ի փետրվարի 15-ին Գրինվիչի ժամանակով 19:25-ին (Երևանի ժամանակով 23:25) աստերոիդը կթռչի Երկրից 26,9 հազար կմ հեռավորության վրա: