27 փետրվարի 2012 - 13:21 AMT
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» պատահարի հետևանքով մարդ է զոհվել

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում Հատուկ լեռնափրկարարական ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.35-ի սահմաններում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լեռնային արտադրամասի դատարկ ապարի թափուկավայրում տեղի է ունեցել պատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲելԱԶ» մակնիշի ինքնաթափը բեռնաթափման ժամանակ գլորվել է, ինչի հետևանքով վարորդ` Քաջարանի բնակիչ, 1956 թ. ծնված Առուստամ Առուստամյանը տեղում մահացել է: