27 փետրվարի 2012 - 13:47 AMT
Միշել Պլատինի. 2014թ Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությունը այլ է լինելու

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պատմել է, թե ինչպիսին է լինելու 2014թ Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությունը:

«Յուրաքանչյուր առաջնություն տարբերվում է նախորդներից: Անգամ 1998թ որոշ խնդիրներ կային տոմսերի վաճառքի հետ կապված, ինչպես որ դա տեղի է ունենում հիմա Բրազիլիայում: Ուստի խորհուրդ կտայի կազմկոմիտեի ղեկավարներին հանգստություն պահպանել: Բրազիլիան պետք է հստակ իմանա, թե ինչ է ցանկանում Մունդիալի անցկացումից»,-Պլատինիի խոսքը հայտնում է sports.ru-ն:

Ըստ Պլատինիի, 2014թ Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությունը այլ է լինելու և Ֆրանսիայի առաջնությունից ոչ վատը: